#%D5%AD%D5%B8%D6%80%D5%B0%D6%80%D5%A4%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6

2021-12-31

Ազգային ժողովի 2021-ը. կռիվներ, նախագծեր, «թուրք ագենտներ» ու վայելքներ

2021-ը Հայաստանի խորհրդարանի համար «կռիվների» տարի էր։ Ութերորդ գումարման Ազգային ժողովն աշխատանքներն սկսեց լարված մթնոլորտում։ Այս խորհրդարանը կրճատեց նաև ամանորյա ոչ աշխատանքային օրերը, ընդլայնեց սոցփաթեթը, քրեականացրեց հայհոյանքը, խոշորացրեց համայնքները, փոփոխեց ընտրական օրենսգիրքը և այլն։

Իհարկե, օրենսդրական այս նախաձեռնություններից և ոչ մեկը ինքը՝ Ազգային ժողովը, չի հեղինակել։ Նախկինի պես՝ Հայաստանում օրենսդրական նախաձեռնությունները մեծամասամբ գալիս են գործադիրից, ոչ թե օրենսդիրից, թեև դա չի խանգարում, որ Ազգային ժողովն ինքն իր համար պարգևավճարներ սահմանի, իսկ խորհրդարանի խոսնակը՝ իր համար ծառայողական թանկարժեք մեքենա գնի։

The post Ազգային ժողովի 2021-ը. կռիվներ, նախագծեր, «թուրք ագենտներ» ու վայելքներ appeared first on CIVILNET.

#գլխավոր #թոփ #լրահոս #հայաստան #քաղաքականություն #2021ըաժում #alensimonyan #parliament #seyranohanyan #ազգայինժողով #աժ #աժտարի #խորհրդարան #տարվաամփոփում

2021-11-16

Ազգային ժողովը փակ նիստում կքննարկի ռազմագերիների թեման

Ազգային ժողովը նոյեմբերի 16-ի երկրորդ նիստում կքննարկի Ռազմագերիների, պատանդների, անհայտ կորածների եւ պահվող այլ անձանց ճակատագրի պարզման վերաբերյալ հարցը։ Այս մասին հայտարարեց խորհրդարանի խոսնակ Ալեն Սիոմոնյանը։ Այնուհետև խորհրդարանը քվեարկությամբ որոշեց թեման քննարկել փակ նիստում։

«Ռազմագերիների, պատանդների, անհայտ կորածների եւ պահվող այլ անձանց ճակատագրի պարզման եւ հայրենիք վերադարձնելու խնդիրները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկումը նախաձեռնել են ընդդիմադիր պատգամավորները։

«Թեև արդեն մեկ տարուց ավելի է դադարեցվել են ակտիվ ռազմական գործողությունները, սակայն առ այսօր հստակ չեն մեր այն հայրենակիցների ճակատագրերը, որոնք անհայտ կորել են կամ գտնվում են գերության մեջ»,- նշված է նախագծում։

Ըստ ընդդիմադիր պատգամավորների՝ այս կենսական կարևորության հարցը պետք է լիներ Հայաստանի քաղաքական իշխանության ամենժամյա գործունեության առարկան՝ արտաքին քաղաքականությունից սկսած՝ ներքինով ավարտած. «Մինչդեռ մենք ականատես ենք իշխանության չհամակարգված աշխատանքի, վերջինիս անպատասխանատու, հաճախ իրար հակասող հայտարարությունների և գործելակերպի»,- համոզված են ընդդիմադիրները։

Ընդդիմադիրներն առաջարկում են որպես հարակից զեկուցողներ ներգրավել կառավարության անդամներին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Պաշտպանության և Արտաքին գործերի նախարարներին, ինչպես նաև Ազգաին անվտանգության տնօրենին։

Գևորգ Թոսունյան

The post Ազգային ժողովը փակ նիստում կքննարկի ռազմագերիների թեման appeared first on CIVILNET.

#թոփ #լրահոս #հասարակություն #razmageri #ազգայինժողով #խորհրդարան #նիկոլփաշինյան

2021-08-25

Խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում․ Դատախազություն

Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) նյութեր են նախապատրաստվում, միջադեպին և դրա մասնակիցների արարքներին իրավական գնահատական կտրվի: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Ազգային ժողովի օգոստոսի 25-ի նիստի տեսագրությունների ուսումնասիրությունը առերևույթ վկայում է ՀՀ ԱԺ առանձին պատգամավորների կողմից օրենսդիր մարմնի ներկայացուցչի վարքագծին ոչ հարիր, նիստին ներկա, ինչպես նաև դրան հետևող քաղաքացիների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորումների մասին, ինչը զուգորդվել է ինչպես անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով, այնպես էլ բռնության գործադրմամբ՝ խոչընդոտելով ԱԺ բնականոն աշխատանքը:

Վերոգրյալը նկատի ունենալով՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից հիշյալ տեսագրություններն ուղարկվել են ՀՔԾ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, դեպքին և դրա մասնակիցների արարքներին իրավական գնահատական տալու հանձնարարությամբ»,- գրել է Խաչատրյանը։

The post Խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում․ Դատախազություն appeared first on CIVILNET.

#թոփ #իրավունք #լրահոս #հայաստան #քաղաքականություն #աժծեծկռտուք #դատախազություն #խորհրդարան

2021-08-11

Ալեն Սիմոնյանն առաջարկեց «զրոյացնել» ամենն, ինչ այսօր եղել է՝ «Հայաստանի քաղաքացիների խաթր»

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նիստի ընդմիջումից հետո հանդես եկավ ելույթով և դիմեց ինչպես իշխանական թևին, այնպես էլ ընդդիմությանը։ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին Սիմոնյանը հորդորեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների խաթր դնել մի կողմ տեղի ունեցածը»։ Այսօրվա ելույթներից մեկի ժամանակ ԱԺ-ում իրավիճակը լարվել էր և վեճ էր տեղի ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» և «Հայաստան» խմբակցությունների միջև։

The post Ալեն Սիմոնյանն առաջարկեց «զրոյացնել» ամենն, ինչ այսօր եղել է՝ «Հայաստանի քաղաքացիների խաթր» appeared first on CIVILNET.

#թոփ #լրահոս #հայաստան #քաղաքականություն #alensimonyan #աժ #ալենսիմոնյան #լարվածությունաժում #խորհրդարան #սեյրանօհանյան #վեճաժում

2021-08-02

Ութերորդ գումարման Ազգային ժողովը սկսեց աշխատանքը

Օգոստոսի 2-ին մեկնարկեց ութերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը, որին, բացի ընտրված պատգամավորներից, ներկա էր նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։ Նիստը նախագահում է խորհրդարանի ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը։ «Հայաստան» դաշինքի պատգամավորները ԱԺ են ներկայացել շապիկներով, որոնց վրա պատկերված են անազատության մեջ գտնվող իրենց համակիրները։

The post Ութերորդ գումարման Ազգային ժողովը սկսեց աշխատանքը appeared first on CIVILNET.

#թոփ #լրահոս #հասարակություն #քաղաքական #քաղաքականություն #8րդգումարմանաժ #ազգայինժողով #անդրանիկնիստ #խորհրդարան #հայաստանդաշինք #պատգամավորներ #պատիվունեմդաշինք #քաղաքացիականպայմանագիրդաշինք

2021-06-21

Ինչ տեսք կունենա նոր Ազգային ժողովը

Խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով՝ «Քաղաքացիական պայմանագիրը» խորհրդարանում կունենա մեծամասնություն։ ՔՊ-ի թեկնածուն՝ Նիկոլ Փաշինյանը, կդառնա վարչապետ ու կձևավորի կառավարություն։ Բացի «Քաղաքացիական պայմանագրից»՝ խորհրդարան կմտնեն «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները։

The post Ինչ տեսք կունենա նոր Ազգային ժողովը appeared first on CIVILNET.

#armvote #արտահերթընտրություններ2021 #գլխավոր #թոփ #լրահոս #elections2021 #ազգայինժողով #արտահերթընտրություններ #ընտրությանարդյունք #ընտրություններ2021 #խորհրդարան #նորխորհրդարան #պատգամավորներ

2021-06-21

Ընդդիմությունը խորհրդարանում 25 տոկոսից ավելի չի ստանում

Հայաստանում խորհրդարանական ընտրությունների պատմությունը ցույց է տալիս, որ ընդդիմությունը, անգամ միավորվելու դեպքում, չի կարողանում օրենսդիր մարմնում ապահովել 25 տոկոսից ավելի քվեներ (համամասնական ընտրակարգով՝ կուսակցական ցուցակներով):

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում, որոնց անց կացվեցին Թավշյա հեղափոխությունից 8 ամիս անց, Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը ստացավ քվեների ավելի քան 70 տոկոսը կամ շուրջ 885 հազար ձայն: Երկրորդ տեղում Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանն» էր՝ ավելի քան 8 տոկոս կամ շուրջ 104 հազար ձայն։ Եռյակը եզրափակեց Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան»-ը՝ ավելի քան 80 հազար ձայն կամ շուրջ 6,4 տոկոս։

2017 թվականի ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր դիրքերից հանդես եկող ուժերը ստացան հետևյալ քվեները՝ «Ելք» դաշինք՝ շուրջ 7.7 տոկոս, «Հայկական վերածնունդ»՝ 3.7 տոկոս, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք՝ 2 տոկոս, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինք՝ 1.65 տոկոս:

Իշխող ՀՀԿ-ն ստացավ 49 տոկոս, «Ծառուկյան» դաշինքը՝ 27 տոկոս, ՀՅԴ-ն՝ 6.5 տոկոս:

2012-ի խորհրդարանական ընտրություններին համամասնական ընտրակարգով մասնակցում էին 9 միավորներ, որոնցից 6-ը հաղթահարեցին Ազգային ժողովում ներկայացված լինելու շեմը: Ըստ պաշտոնական տվյալների, իշխող Հանրապետականը՝ ՀՀԿ-ն, ստացավ քվեների ավելի քան 44 տոկոսը: Երկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստանն» (ԲՀԿ) էր: Դաշնակցությունը (ՀՅԴ) և «Օրինաց երկիրը» (ՕԵԿ) ստացան 5.7 և 5.5 տոկոս համապատասխանաբար: Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) և «Ժառանգությունը» ստացան համապատասխանաբար 7 և 5.8 տոկոս:

Այսպիսով, ընդդիմադիր երկու կուսակցությունները միասին ստացան քվեների 13 տոկոսից էլ պակաս: Սա համամասնական ընտրակարգով: Մեծամասնական ընտրակարգով աթոռների մեծ մասին տիրացան իշխանական ուժերը, հիմնականում ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն: Ի դեպ, ընտրությունների պատմության մեջ ընդդիմությանը եթե հաջողվել է համամասնական ընտրակարրգով զբաղեցնել խորհրդարանի աթոռների մեկ քառորդը, ապա մեծամասնական ընտրակարգում բացահայտ առավելությամբ հաղթել են իշխանական կան անկախ թեկնածուները, որոնք ընտրվելուց հետո դարձել են իշխանական:

2007-ի ընտրություններին մասնակցում էին 23 ուժեր, որոնցից միայն 6-ը հաղթահարեցին 5-տոկոսանոց շեմը: Դրանցից միայն մեկն էր ընդդիմադիր ուժ՝ «Ժառանգությունը», որը ստացավ քվեների շուրջ 6 տոկոսը: Համամասնական, ինչպես նաև մեծամասնական մյուս տեղերը բաժին հասավ ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին և ՕԵԿ-ին, որը թեև հանդես էր գալիս ընդդիմադիր դիրքերից, սակայն, մեծ հաշվով, իր պատմության մեջ այս կուսակցությունն ու նրա անփոփոխ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը չեն եղել ընդդիմադիր:

Խորհրդարանական ընտրությունների պատմության մեջ ընդդիմությունը ամենաբարձր արդյունքը գրանցել է 2003-ին, երբ Արդարություն դաշինքը, որը գլխավորում էր Ստեփան Դեմիրճյանը, ստացավ քվեների 13.7 տոկոսը: Այդ ընտրություններին մասնակցող մեկ այլ ուժ, որը հանդես էր գալիս ընդդիմադիր դիրքերից՝ «Ազգային միաբանությունը» (նախագահ՝ Արտաշես Գեղամյան), ստացավ քվեների 9 տոկոսը: Առաջին և վերջին անգամն էր նաև, որ ընդդիմադիր ուժը ընտրություններում զբաղեցրեց երկրորդը տեղը: Խորհրդարանում աթոռների մյուս մասը զբաղեցրին ՀՀԿ-ն, որ ստացավ քվեների գրեթե 24 տոկոսը (ընտրությունների պատմության մեջ սա իշխանական կուսակցության ամենից ցածր ցուցանիշն է), ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն, Միավորված աշխատանքային կուսակցությունը:

1999-ի ընտրություններում հաղթեց Վազգեն Սարգսյանի և Կարեն Դենիրճյանի «Միասնություն» դաշինքը, որ միավորում էր ՀՀԿ-ին և ՀԺԿ-ին՝ Հայաստանի ժողովրդական կուսակցությանը: Միասնությունը ստացավ քվեների գրեթե 42 տոկոսը: Հինգ տոկոսի շեմը հաղթահարեցին նաև Կոմկուսը՝ 12 տոկոս, «Իրավունք և միաբանություն» դաշինքն ու ՀՅԴ-ն՝ 8-ական տոկոս, ՕԵԿ-ն ու Վազգեն Մանուկյանի ԱԺՄ-ն՝ 5-ական տոկոս:

Այս ընտրություններում ընդդիմադիր դիրքերից հանդես էին գալիս Կոմկուսը, «Իրավունք և միաբանությունն» ու ԱԺՄ-ն, որոնք միասին ստացան համամասնական քվեների շուրջ 25 տոկոսը: Սա ընդդիմության լավագույն արդյունքն է 1990-ից ի վեր:

1995-ի խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր երեք ուժեր՝ Կոմկուսը, ԱԺՄ-ն և Պարույր Հայրիկյանի ԱԻՄ-ը հաղթահարեցին 5-տոկոսի շեմը: Իշխանական երկու ուժեր՝ «Հանրապետություն» միավորումը, որը ներառում էր ՀՀՇ-ին, ՀՀԿ-ին ու մի քանի այլ կազմակերպությունների, համամասնական ընտրակարգով ստացավ քվեների ավելի քան 75 տոկոսը:

1990-ի խորհրդարանական ընտրությունները անց են կացվել բացառապես մեծամասնական ընտրակարգով: Հենց այդ ընտրություններով էր, որ Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն: ՀՀՇ-ն նվազագույն առավելությամբ հաղթեց Կոմկուսին, իսկ 1990-ի օգոստոսին ՀՀՇ-ից Լևոն Տեր-Պետրոսյանը դարձավ խորհրդարանի՝ Գերագույն խորհրդի նախագահ ու դեռևս Խորհրդային Միության կազմում գտնվող հանրապետության փաստացի առաջնորդ:

Թաթուլ Հակոբյան

The post Ընդդիմությունը խորհրդարանում 25 տոկոսից ավելի չի ստանում appeared first on Aniarc.

#news #featured #իմքայլը #խորհրդարան #հհկ #հյդ #նիկոլփաշինյան #սերժսարգսյան

2021-06-21

Քարահունջ․ ընտրատեղամասում իրավիճակը լարված է

ՍիվիլՆեթի թիմը գտնվում է Սյունիքի Քարահունջ համայնքի թիվ 34/12 ընտրատեղամասում։ Ամբողջ օրվա ընթացքում ընտրատեղամասում իրավիճակը լարված է եղել։ Հանձնաժողովի քարտուղար Վալերի Մանուչարյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց, որ «Հայաստան» դաշինքի վստահված անձը, որը նաև գյուղի վարչական ղեկավարն է, «ճնշում է կիրառել հանձնաժողովի անդամների վրա», ինչպես նաև «պայուսակից հանել է բեյջեր, տեղում լրացրել և տրամադրել իր համախոհներին»։

Վստահված անձ Լուսինե Ավետյանը հերքում է այս տեղեկությունը։

The post Քարահունջ․ ընտրատեղամասում իրավիճակը լարված է appeared first on CIVILNET.

#armvote #արտահերթընտրություններ2021 #գլխավոր #թոփ #լրահոս #kutakumner #naxagah #qarahunj #qvearkutyun #vstahvacandz #yntroxm #yntrutyunner #արտահերթընտրություններ #զինվոր #ընտրող #ընտրություններ #խորհրդարան #կուտակումներ #հանձնաժողով #նախագահ #ուղղորդում #վարչապետ #վստահվածանձ #քվեաթերթիկ #քվեատուփ

2021-05-10

Փաշինյանը երկրորդ անգամ վարչապետ չընտրվեց, Ազգային ժողովը կարձակվի

Այսօր` մայիսի 10-ին, Ազգային ժողովի հատուկ նիստում կողմ 1, դեմ 1, ձեռնպահ 76 ձայներով Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ չընտրվեց վարչապետի։ Ազգային ժողովն իրավունքի ուժով կարձակվի և կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումը կյանքի կոչելու համար Նիկոլ Փաշինյանը ապրիլի 25-ին հրաժարական էր տվել Հայաստանի վարչապետի պաշտոնից։

Գործող Սահմանադրությամբ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը հնարավոր է միայն այն պարագայում, երբ վարչապետը հրաժարական է տալիս և խորհրդարանը երկու անգամ վարչապետ չի ընտրում․ «Ընթակարգերը պահպանելու համար ես երկու անգամ կառաջադրվեմ վարչապետի թեկնածու, ԱԺ մյուս խմբակցությունները վարչապետի այլ թեկնածու չեն առաջադրի։ Խորհրդարանական մեծամասնությունը վարչապետ չի ընտրի և Ազգային ժողովը կհամարվի արձակված և կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- իր ուղերձում ասել էր Փաշինյանը։

The post Փաշինյանը երկրորդ անգամ վարչապետ չընտրվեց, Ազգային ժողովը կարձակվի appeared first on CIVILNET.

#արտահերթընտրություններ2021 #գլխավոր #թոփ #լրահոս #հայաստան #քաղաքականություն #աժ #խորհրդարան #նիկոլփաշինյան

Client Info

Server: https://mastodon.social
Version: 2025.07
Repository: https://github.com/cyevgeniy/lmst