#%D5%AF%D5%B8%D5%BE%D5%AB%D5%A4

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2022-07-19

99% անտեսանելիի այս էպիզոդում պատմում ա այն մասին, ինչպէս էր ձեւաւորուել եւ աշխատում ամն֊ում կովիդի տարածման մասին վիճակագրութիւն հաւաքող նախաձեռնութիւնը։

ինձ համար շատ հետաքրքիր էր նաեւ այն, որ իրենք, վիճակագրութիւն հաւաքողները, չնայած գիտէին ինչ բարդ գործ ա, համոզուած էին, որ պետութիւնը (կամ cdc֊ն) ամէն տուեալներն ունեն, բայց չեն տալիս։

բայց իհարկէ, դա, ինչպէս եւ շատ այլ գործեր, պետութեան համար շատ թանկ եւ ոչ իրագործելի էր, եւ պարզուեց, պետութիւնը յայտարարում ա թուեր, որ հէնց իրենց նախաձեռնութիւնից ա վերցնում։

մեզ թւում ա որ «խաղը ծախած ա», «ամէնը ծանօթով ա», «սաղ պայմանաւորուած ա», բայց փաստացի այդ, կոնսպիրոլոգների կողմից պատկերացրած հզօրութիւնները չկան, զի շատ բարդ իրագործելի են։

որոշ բաներ ակնյայտ ճշմարտութիւն են՝ օրինակ այն որ մեծ տեքը կարողանում ա օգտագործել իր՝ մեզ մասին ունեցած տուեալները՝ բայց դա բարդ չի, զի մենք այդ տուեալները կենտրոնացրել ենք իրենց ձեռքում։

բայց շատ այլ բաներ մնում են պարզապէս «դաւադրութեան տեսութիւն», զի այդ, մարդկանց պատկերացրած ռեսուրսը, չկայ։

#անկապ #պոդքաստ #դաւադրութեան_տեսութիւն #յաջողութիւն #վիճակագրութիւն #կորոնավիրուս #կովիդ #նախաձեռնութիւն

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2022-04-28

զաթարում հեռուստացոյց ա միացուած, հայկօն էր երգում, մտածեցի՝ եթէ մենք լինէինք աւելի շատ եւ աւելի համայնքային, կունենային «հայկօ քոնսփիրասի»՝ որ իրականում չի մեռել, իսկ եթէ մեռել ա, ապա ոչ կովիդից, ու առհասարակ իրան սպանել են։

#զաթար #հայկօ #դաւադրութիւն #դաւադրութեան_տեսութիւն #կովիդ #անկապ

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2022-03-29

սա ահագին դաւադրական նիւթ ա, բայց հետաքրքիր փաստեր են։

https://youtu.be/Donp5oWnzUQ?t=1992

ես յիշում եմ որ «սուոբոդայի» մի հաղորդավար պատմել էր այդ պայթիւնի եւ թոքաբորբի համավարակի մասին։ նաեւ ասում էին որ այդ տարածքում նաեւ ուհանից գաստարբայտերներ կային, ու չի բացառւում որ տարել են հիւանդութիւնը ուհան։

նոյն փաստերի մասին, ոչ այդքան դաւադրական ոճով այլ յղումներ լիքը կան՝

https://www.cnn.com/2019/09/17/health/russia-lab-explosion-smallpox-intl-hnk/index.html

https://www.bbc.co.uk/news/world-europe-49727101

https://www.news-medical.net/news/20190918/Explosion-at-biofacility-in-Russia-raises-concerns-over-safety-Should-we-be-worried.aspx

https://www.dw.com/en/russia-says-no-danger-after-blast-in-smallpox-lab/a-50464719

https://www.theguardian.com/world/2019/sep/17/blast-sparks-fire-at-russian-laboratory-housing-smallpox-virus

այդ լաբում կայ ծաղկախտի, էբոլայի նմուշներ։ ինչո՞ւ ոչ՝ հաւանական ա կորոնավիրուսի հետ էլ էին աշխատում։ կորոնավիրուսը յայտնի էր որպէս ապագայ համավարակի պոտենցիալ աղբիւր։

ու տէնց։

յ․ գ․ ինչի՞ եմ ես կարծում որ երեւի պայթիւնը համավարակի հետ կապ չի ունեցել։ ինձ թւում ա արեւմտեան գաղտնի ծառայութիւնները շատ լաւ են աշխատում, ու կը հանրայնացնէին մտահոգութիւնները։ իսկ արեւմտեան աղբիւրից նման դաւադրութեան նոյնիսկ չեմ հանդիպել։ միւս կողմից, արեւմտեան դաւադիրները հիմնականում չեն վստահում ամերիկային, իսկ պուտինին եւ անազատ ռուսաստանը սիրում֊յարգում են։ այնպէս որ էդ իրենց օրակարգում չէր լինի։

#ուհան #կորոնավիրուս #էբոլա #ծաղկախտ #կովիդ #պատմութիւն #նովոսիբիրսկ #պայթիւն #պայթում #վեկտոր #ինստիտուտ #արտահոսք #համավարակ

2022-02-10

Զբոսաշրջությունը հաղթահարում է կորոնավիրուսային շոկը

Հովհաննես Նազարեթյան

Օրերս Վիճակագրական կոմիտեն հրապարակեց զբոսաշրջության մասին տվյալներ, որոնցում ուշագրավ տեղեկություններ կան Հայաստանում ոլորտի միտումների վերաբերյալ։

2021-ին Հայաստան է ժամանել 870 հազար զբոսաշրջիկ։

2020-ին կորոնավիրուսի համավարակի պատճառով ամբողջ աշխարհում զբոսաշրջությունը մեծ անկում գրանցեց։ Հայաստանում 2020-ին գրանցվել էր ռեկորդային թվով քիչ զբոսաշրջիկների թիվ՝ շուրջ 360 հազար, որոնց 85 տոկոսից ավելին հունվար-մարտ ամիսներին էր այցելել Հայաստան, այսինքն՝ մինչև սահմանների համատարած փակումը։

2021-ին ոլորտը մասնակի վերականգնվեց։ Այդ մասին է վկայում ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ տեսարժան վայրեր այցելուների թվերի աճը։ Սակայն նախորդ տարի Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը զգալիորեն զիջում է մինչհամավարակային մակարդակին։ 2019-ին Հայաստան էր ժամանել գրեթե 1,9 մլն զբոսաշրջիկ։

Loading…

Ով է համարվում զբոսաշրջիկ

Զբոսաշրջիկների թիվը հաշվարկելիս Վիճակագրական կոմիտեն հիմնվում է ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության վրա։ Ըստ դրա՝ միջազգային զբոսաշրջիկ է համարվում «ցանկացած անձ, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն՝ նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին:

Որտեղից են ամենաշատը գալիս

2021-ին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվում ամենաշատը Ռուսաստանի, Իրանի և Վրաստանի քաղաքացիներն են։ Հատկանշական է, որ ցանկում ներառված է նաև Հայաստանը, քանի որ հաշվարկը կատարվում է ըստ այցելուների քաղաքացիության, այլ ոչ թե նրանց բնակության վայրի։

Թանգարանների և հուշարձանների այցելուների թիվը ևս աճում է

2021-ին նաև մասամբ վերականգնվել է տեսարժան վայրերի և թանգարանների այցելուների թիվը։

ՍիվիլՆեթը հարցումների միջոցով ստացավ Երևանի ամենաշատ այցելուներ ունեցող թանգարաններից երկուսի՝ Հայաստանի պատմության թանգարանի և Մատենադարանի այցելուների թվավքանակի մասին տեղեկատվություն։ Իսկ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը տրամադրեց Գառնի և Զվարթնոց այցելածների թիվը։

Loading…

Այսպիսով, նշված չորս վայրերից երեքում այցելուների թիվը 2021-ին աճել է։ Բացառություն է Պատմության թանգարանը, որը 2021-ին փակ է եղել՝ ընթացող շինարարական աշխատանքներով պայմանավորված։ Թանգարանը 2019-ին ունեցել է 106 886 այցելու, 2020-ին՝ 7 741, իսկ 2021-ին ընդամենը 6 753 այցելու։

2021-ին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի այցելուների թիվը կրկնապատկվել է 2020-ի համեմատ։ 2020-ին Գառնիի տաճար այցելել է 100 529 մարդ, իսկ 2021-ին՝ 242 847։ 2019-ին՝ մինչև համավարակը, Գառնի այցելուների թիվը եղել է 387 657, այդ թվում՝ 137 409 օտարերկրացի և 250 248 հայաստանցի։

Ինչ վերաբերում է Զվարթնոցին, ապա այդտեղ այցելուների թիվը դեռ էապես զիջում է 2019-ի ցուցանիշին։ Այսպես, 2019-ին Զվարթնոց այցելել էր 101 564 քաղաքացի (այդ թվում՝ 13 300 օտարերկրացի), 2020-ին՝ 10 757, իսկ 2021-ին՝ 26 362։

Իսկ Մատենադարան 2021-ին այցելել է շուրջ 70 853 մարդ, որը տասն անգամ ավել է 2020-ի ցուցանիշից (6 686), բայց դեռ էապես զիջում է 2019-ի այցելուների թվին (132 565)։

The post Զբոսաշրջությունը հաղթահարում է կորոնավիրուսային շոկը appeared first on CIVILNET.

#civilnetcheck #աշխարհ #թոփ #լրահոս #հասարակություն #տնտեսություն #կովիդ #կորոնավիրուս

2021-11-30

այս աղջիկը ավստրալիայում գործից զրկվել ա չպատվաստվելու համար, չնայած որ պատվաստվելը իր կյանքի համար վտանգավոր ա։
odysee.com/@BretWeinstein:f/da #պատվաստանյութեր #կովիդ

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2021-11-09

ահա այս լանցետի յօդուածը, որ պնդում ա՝

>Vaccine efficacy after two standard doses was 55·1% (95% CI 33·0–69·9) with an interval of less than 6 weeks and 81·3% (60·3–91·2) when more than 12 weeks apart (table 1).

աղբիւր

տասներկու շաբաթն աւելի լաւ ա, քան վեց։

դրան յղում են, օրինակ սա ու սա

#կորոնավիրուս #կովիդ #աստրազենեկա #պատուաստում

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2021-11-08

նկատե՞լ էք առողջապահութեան նախարարութեան, կամ որեւէ կայքում տեղեկատւութիւն՝ ո՞րտեղ են պատուաստող շտապ օգնութեան մեքենաները, եւ ո՞ր ժամերին։

#երեւան #կովիդ #կորոնավիրուս #պատուաստում

2021-10-28
շուտով երեւի ամենացածր վարկանիշը պատուաստանիւթերից կունենայ սպուտնիկը, որովհետեւ պոստ֊սովէտ երկրներում ու հէնց ռուսաստանում պահպանուում ա կաշառքի դիմաց պատուաստման սերտիֆիկատ ստանալը, ու արդիւնքում էդ մարդիկ հիւանդանալու են չպատուաստուած, բայց հաշուարկուելու են որպէս պատուաստուած

#պատուաստանիւթ #կովիդ
2021-10-10

Քանի մարդ է պատվաստվել ՔՈՎԻԴԻ դեմ․ աշխարհ և Հայաստան

ԱՀԿ-ն ներկայացրել է եվրոպական երկրներում պատվաստումների իրավիճակի մասին նոր զեկույցը։ Թվերն այս անգամ խոսում են, թե քանի մարդ է պատվաստվել ՔՈՎԻԴԻ դեմ, ինչ պատվաստանյութ են ընտրել և թե ինչքան ցածր պատվաստման ցուցանիշ ունի Հայաստանը՝ զարգացած ու բարձր եկամուտ ունեցող երկրների համեմատ։

The post Քանի մարդ է պատվաստվել ՔՈՎԻԴԻ դեմ․ աշխարհ և Հայաստան appeared first on CIVILNET.

#sidebanner #առողջապահություն #թվերըխոսումեն #լրահոս #հասարակություն #քաղաքական #քաղաքականություն #astrazeneca #covid19 #moderna #pfizer #vaccines #who #ահկ #աստրազենեկա #եվրոպա #կովիդ #կորոնավիրուսիդեմպատվաստանյութ #հայաստան #մոդեռնա #պատվաստում #պատվաստվել #վիճակագրություն #փֆայզեր #քովիդպատվաստումներ #քովիդ19

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2021-09-30

ամն արտագաղթած ընկերոջս հետ եմ խօսում, ասում ա՝ «ստեղ չպատուաստուած մարդ չկայ, բացի լօսի հայերից»։ (:

#ամն #հայեր #կորոնաւիրուս #կովիդ #պատուաստանիւթ

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2021-08-17

աւելացնեմ, որ տալիս են այսպիսի թուղթ՝

այդ թուղթը նաեւ բժիշկը լուսանկարում ա, որ իր մօտ մնան տուեալները։

ինքս ինձ ուղղեմ՝ յաջորդը հոկտեմբերի տասից (մօտաւորապէս) նոյեմբերի տաս հատուածում ա պէտք անել։

թղթի վրայ գրուած ա՝ անհանգստութեան դէպքում՝ ցաւազրկող (ջերմիջեցնող)։

անհանգիստը արեւմտահայերէն հիւանդն ա, վատ զգալն ա։ արեւելահայերէն չէի հանդիպել։

ու էսպիսի արտայայտութիւն եմ յիշում գնօմի տառատեսակների ցանկի պատուհանից՝

կրնամ ապակի ուտել եւ ինծի անհանգիստ չըներ։

հետաքրքիր ա, ինչպէ՞ս անհանգիստ բառը յայտնուեց այդ թերթիկի վրայ։

#հայերէն #անհանգիստ #պատուաստում #թերթիկ #յուշում #կորոնավիրուս #կովիդ #բառ

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2021-08-17

էրեխէ՜ք, ուրեմն պատուաստուեցինք։

իմ ուզած սինովակը չկար։ մնացել են միայն երկրորդ պատուաստման դոզաները։

ճշտեցի, որ ունեցած աստրա֊ն հնդկական չի։

ահաւոր արագ եւ աննկատ պատուաստեցին։ երկրորդը պիտի լինի սեպտեմբերի վերջում, հոկտեմբերի սկզբում։

հարցնում են՝ արդե՞օք վերջին 24 ժամուայ մէջ ալկոհոլ ես օգտագործել, ու արդե՞օք վերջին շաբաթուայ մէջ տաքութիւն ես ունեցել։ նաեւ՝ արդե՞օք մսից կամ ձուից ալերգիա ունես։

խորհուրդնեց տուեց ինչ անել, եթէ տաքութիւն ունենաս, նաեւ դրանք գրուած են թերթիկի մէջ, որ տալիս ա։

նաեւ հեռախօս ա գրանցում։

մենք արդէն դուրս էինք եկել տանից, երբ ես մտածեցի հեռախօսի համարի մասին։ մտածեցի՝ կուզեն։

ու կանգնեցրի մեքենան, գնացի հետ, գտայ սիմ քարտը։ ժամանակին կանխավճարային ինտերնետի սիմ քարտ էի վերցրել իմ անունով՝ երբ փող ես դնում՝ ինտերնետը միանում ա։

մի տարի առաջ օգտագործեցի մի երկու շաբաթ, ու էլ չէի օգտագործում։ բայց մտածել էի, որ պէտք չի փակել, կարող ա պէտք լինի։

ու ահա՝ այդ համարը ասացի։

հիմա երկրորդ պատուաստումը որ անեմ՝ կը պարզեմ ոնց ա այդ յաւելուածն աշխատում։

իմ հասկանալով իմ անձնական տուեալները, ներառեալ հեռախօսահամարը կիսելու են ռդ֊ի կառավարութեան հետ։ եւ ռդ֊ի պետական յաւելուածը միանալիս, կը ստուգի հեռախօսի համարը, կը կապուի ռդ֊ի սերուերի հետ, ու եթէ այդ համարն իրենց մօտ գրանցուած ա՝ ցոյց կը տայ այդ qr կոդը։ հետաքրքիր ա, այդ կոդը արդե՞օք փոխւում ա թէ՞ միշտ նոյնն ա։ եթէ միշտ նոյնն ա, կարելի ա էկրանահանել, ու նկարը ցոյց տալ։ եթէ փոխւում ա՝ 2fa֊ի պէս, ապա չի լինի։

կարելի կը լինէր անկապ մարդու հեռախօսի մէջ դնել, ով համ անդրոիդ ունի, համ իմ սարքի imei֊ն ռդ֊ի կառավարութեանը չմատնելու համար։ նաեւ, յաւելուածը կարող ա «սերուիս» տեղակայել սարքի մէջ, որ բեքգրաունդ աշխատում ա, ու չգիտես ինչ տեղեկատւութիւն ժամանակի մէջ հաւաքելու ա։

ահ, սա գրելիս ստուգեցի՝ ահա ըստ այս կայքի, ռուսական յաւելուածը հաւաքում ա՝ անուն, ծննդեան թիւ, հասցէ, տեղանքն ա նայում, բնական ա՝ հեռախօսահամարն ա վերցնում, բայց նաեւ «կարող ա պահանջել սելֆի անել»՝ այսինքն նաեւ խցիկին ա աքսէս պահանջում։

նոյն կայքը չի պնդում, բայց մէջբերում ա մարդկանց, որ արտայայտուել են որ ռուսական յաւելուածը չի պահում ոչ միայն gdpr֊ի պահանջները, այլեւ ռդ սահմանադրութեան։

տեսնենք, տեսնենք։

կը թարմացնեմ։

#կորոնավիրուս #կովիդ #պատուաստում #գաղտնիութիւն #անվտանգութիւն

2021-08-10

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 313 նոր դեպք, մահացել է 5 մարդ

Օգոստոսի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 313 նոր դեպք։ Ունենք 183 առողջացած, 5 մահվան դեպք, հայտնում է առողջապահության նախարարությունը։

Կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր թիվը Հայաստանում 232 610 է, որոնցից 221 590-ը առողջացած, 4 658-ը մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5 234 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 402 666 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 6 158 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 313 նոր դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 128 է:

The post Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 313 նոր դեպք, մահացել է 5 մարդ appeared first on CIVILNET.

#թոփ #լրահոս #հայաստան #հասարակություն #կովիդ #կորոնավիրուս

2021-05-15

երկու պոդկաստ կիսեմ պատվաստանյութերի մասին, մեկը շատ վատատեսական, մեկը լավատեսական

youtube.com/watch?v=BNyAovuUxr

youtube.com/watch?v=da2AuPN1eh

#պատվաստանյութեր #կովիդ

2021-05-04

ՁայնաZOOM. Ղազանչեցոցը` ադրբեջանական «նորոգման» թիրախ

ՍիվիլՆեթն ամփոփում է մայիսի 4-ի հիմնական իրադարձությունները։

  • Ադրբեջանը Շուշիի Ղազանչեցոցում «նորոգման աշխատանքներ» է իրականացնում. Արցախի ՄԻՊ-ի և Հայաստանի ԱԳՆ-ի անդրադարձը
  • Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը կքննարկվի ԱԺ փակ նիստում
  • Կարեն Աբրահամյանն ազատվել է գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից
  • ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է 0,5 տոկոսային կետով
  • Շուտով Հայաստանում հնարավոր կլինի COVID-19 դեմ պատվաստվել նաև մոլերում և հրապարակներում

The post ՁայնաZOOM. Ղազանչեցոցը` ադրբեջանական «նորոգման» թիրախ appeared first on CIVILNET.

#podcast #արցախ #թոփ #լրահոս #հասարակություն #ձայնաzoom #մշակույթ #aprilyanpaterazm #artsakh #astrazeneka #postwarkharabakh #shushi #sputnikv #априлянпатеразм #хазанцчецоцекехеци #ապռիլյանպատեռազմ #աստրազնեկա #կբմկենտրոնականբանկ #կովիդ #ղազանչեցոցեկեղեցի #շուշիիեկեղեցի #պատվաստումներ #սպուտնիկ #վանդալիզմշուշիում #քննիչհանձնաժողով

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2021-02-02

քանի որ իմ սփիւռքի տարածածը չի ֆեդերացւում ապ֊ի հետեւորդներին, այսպէս տարածեմ՝

այսօր հրապարակուեց իմ էսսէն՝ https://www.analog.cafe/r/inside-world-xc99

նախկինում հրապարակուած մի այլ կապուած էսսէ՝ https://www.analog.cafe/r/freedom-bvx8

#կորոնավիրուս #կովիդ #ֆոտո #լոքդաուն #երեւան #սեւ-սպիտակ #ժապաւէն #առօրեայ #անկապ #չգիտեմ

Client Info

Server: https://mastodon.social
Version: 2025.04
Repository: https://github.com/cyevgeniy/lmst